Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները:
Օգտվելով կայքից Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք ներքոհիշյալ կանոնների հետ:
Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել n-motors.am-ի այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:
Այս Կայքում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում են Գաղտնիության Կանոնները: Կայքն ու Ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնում եք մեր կողմից Գաղտնիության Կանոններին համապատասխան, Ձեր տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է: Դուք նույնպես համաձայն եք ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ Կանոններին:
Անձնական տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության համաձայն՝ կայքի օգտատերը կարող է ցանկացած ժամանակ պահանջել փոփոխել, թարմացնել կամ հեռացնել իր անձնական տվյալները կապ հաստատելով հաճախորդների սպասարկման բաժնի հետ։
Կայքում թեստ-դրայվի գրանցվելու, կամ այլ հարցում ուղարկելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները` անուն, ազգանուն, և էլ. փոստ:
n-motors.am-ը ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին:
Գրանցվող կամ հարցում կատարող օգտատերը հավաստում է, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Գրանցված օգտատերերին մենք կարող ենք ուղարկել որոշակի ծանուցումներ, գովազդներ, ակցիաների և հատուկ առաջարկների վերաբերյալ տեղեկություններ: Մենք նաև կարող ենք ուղարկել ցանկացած իրավական ուժ ունեցող ծանուցումներ և որոշակի ծանուցումներ, ներառյալ ծառայությանը վերաբերող կամ մեր քաղաքականություններից որևէ մեկի փոփոխության մասին ծանուցումներ:
Օրենքով սահմանված դեպքերում մեզանից կարող է պահանջվել բացահայտել Ձեր անձնական տեղեկությունները՝ ելնելով իրավական պահանջներից: Նման դեպքերում, մենք իրավունք ենք վերապահում ըստ պահանջի բացահայտել Ձեր անձնական տեղեկատվությունը, որպեսզի կատարենք մեր իրավական պարտավորությունները, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում դատական որոշումերով, իրավապահ մարմինների որոշումներով, հրամաններով, ծանուցումներով կամ ծառայողական պահանջներով:
Օրենքով սահմանված դեպքերում մեզանից կարող է պահանջվել բացահայտել Ձեր անձնական տեղեկությունները՝ ելնելով իրավական պահանջներից: Նման դեպքերում, մենք իրավունք ենք վերապահում ըստ պահանջի բացահայտել Ձեր անձնական տեղեկատվությունը, որպեսզի կատարենք մեր իրավական պարտավորությունները, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում դատական որոշումերով, իրավապահ մարմինների որոշումներով, հրամաններով, ծանուցումներով կամ ծառայողական պահանջներով:
Մենք արժևորում ենք Ձեզ՝ որպես հաճախորդ, և ընդունում ենք, որ գաղտնիության պահպանումը կարևոր է Ձեր համար: Այդ իսկ պատճառով, մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը: Ձեր գրանցման տեղեկատվությունը կարող է պաշտպանվել օգտագործողի եզակի ծածկագրով և օգտագործողի անունով (ID): Դուք չպետք է որևէ մեկին բացահայտեք Ձեր ծածկագիրը, իսկ համատեղ օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում՝ չմոռանաք դուրս գալ համակարգից: Եվ վերջապես, Դուք կարող եք առանց գրանցվելու օգտվել Կայքից՝ որպես անանուն օգտագործող: Հարկ է հաշվի առնել, որ, ինչպես բոլոր էլեկտրոնային գործարքների դեպքում, ոչ մի էլեկտրոնային համակարգ բացառապես անվտանգ չէ: